
Վաշինգտոնում, Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել, որից հետո անվտանգության աշխատակիցները հեռացրել են հավաքաված լրագրողներից Հյուսիսային մարգագետնից։ ԱՄՆ նախագահի նստավայրի անվտանգությունն ունեղացվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Համաձայն հաղորդման, նախագահի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ կրակոցները հնչել են 17-րդ փողոցի եւ Փենսիլվանիա ավենյուի խաչմերուկին, որը գտնվում է Սպիտակ տան հարեւանությամբ։
News Now-ի լրագրող Քրիս Ֆլենեգանը հայտնել է, որ միջադեպի պահին նախագահ Թրամփը գտնվել է Սպիտակ տանը։ PBS-ի լրագրող Լիզ Լենդերզն էլ հայտնել է, որ նախագահ Թրամփը չի տուժել։
Fox News-ի փոխանցմամբ՝ Գաղտնի ծառայության աշխատակիցներն ու իրավապահները վնասազերծել են հրաձգության հեղինակին։ Վիրավորում ստացել է երկու անձ՝ հավանաբար հրաձիգը եւ մեկ պատահական անցորդ։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քեշ Պատելն էլ հայտարարել է, որ բյուրոյի գործակալները Սպիտակ տուն են ժամանակ եւ աջակցում են Գաղտնի ծառայությանը։