Ճանապարհորդ և երգիչ Վարդան Սարգսյանը, որը սովորաբար կիսվում է աշխարհի տարբեր անկյունների բացահայտումներով, վերջին շրջանում իր հետևորդներին է ներկայացնում իր կյանքի ամենակարևոր «հայտնագործությունը»՝ որդուն։
Նրա նոր հրապարակումը դարձել է սիրո և նվիրումի իսկական խորհրդանիշ։ Վարդանը հրապարակել է որդու հետ նոր լուսանկար, որն ուղեկցվել է սրտառուչ գրառմամբ։
Երգիչն անկեղծացել է, որ այն զգացմունքը, որն ունի որդու հանդեպ, դուրս է սովորականի սահմաններից. «Սա նորմալ սեր չէ… սա անիրական սեր է։ Ոնց կարելի է էդքան սիրել մարդուն… դա միայն երեխայի դեպքում է լինում»։
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ փոքրիկը դարձավ մեկ տարեկան։
Այդ առթիվ Վարդանն արել էր իր առաջին մեծ հրապարակումը՝ բացելով փոքրիկի լուսավոր աշխարհը հանրության առջև։ Այդ օրվանից սկսած՝ երգչի էջը ողողված է հայրական ջերմությամբ, ինչը մեծ արձագանք է գտնում նրա
հազարավոր հետևորդների սրտերում։