
Բելառուսի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմանուել Մակրոնը չորս տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր և Բելառուսի հարաբերությունները ԵՄ-ի և Ֆրանսիայի հետ։
Լուկաշենկոն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ 2022 թվականի փետրվարի 26-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից մի քանի օր անց։ Ֆրանսիական կողմի տվյալներով՝ Մակրոնը կոչ է արել Մինսկին ապահովել ռուսական զորքերի դուրսբերումը Բելառուսի տարածքից, հրաժարվել պատերազմի «փաստացի հանցակցի» դերից և զերծ մնալ ռուսական միջուկային զենքի տեղակայումից։
Բելառուսական կողմի հայտարարության մեջ նշվում էր, որ զրուցակիցները քննարկել են հակամարտությունը, Բելառուսի հարաբերությունները Ռուսաստանի հետ և Եվրոպայի ապագան, մինչդեռ Լուկաշենկոն Բելառուսում միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին հաղորդագրությունները որակել է որպես անհիմն ենթադրություն։