Բանակի թվաքանակը կավելացնեն – Հրապարակ

Պենտագոնը մտադիր է ավելացնել ամերիկյան բանակի թվաքանակը 27 թվականին։ Այս մասին հայտարարել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Նյու-Յորքի Վեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիայում։

Նա հայտարարել է, որ ամերիկյան ԶՈՒ-երը կարողանում են ըստ պլանավորվածի իրականացնել զորահավաքի հետ կապված անելիքները։

Այս տարի զորահավաքը իրականացվել է նախատեսված ժամկետից էլ շուտ։ Հաջորդ տարվա համար էլ, ըստ Հեգսեթի, նախատեսվում է բանակի անձնակազմի թվաքանակը ավելացնել։ Մյուս կողմից էլ նախագահ Թրամփն էր հայտարարել, որ Գերմանիայում ամերիկյան զորքերի թվաքանակը կկրճատվի ավելի քան 5 հազարով։ Ամերիկյան զորքերի մի մասը դուրս կբերվեն նաեւ Իտալիայից եւ Իսպանիայից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *