«Միասնության թևեր» կուսակցությունը մայիսի 25-ին նախընտրական քարոզարշավ է իրականացնում Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Քարոզարշավը մեկնարկել է Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքից։
Նշենք, որ կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և 2 դաշինք։