Ընտրությունների հետ կապվա՞ծ է Ռուբիոն գալիս Հայաստան. հարց Միրզոյանին

Ընտրությունների հետ ի՞նչ կապ ունի Մարկո Ռուբիոյի այցը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ընտրությունների հետ ի՞նչ կապ ունի», – ասել է նա։     

Այն հարցին, թե ինչ հարցեր են ներառված ԱՄՆ պետքարտուղարի այցի օրակարգում և ինչ փաստաթղթեր են ստորագրվելու, Միրզոյանը պատասխանել է. «Կստորագրենք, կհրապարակենք՝ կտեսնեք։ Ժամանակին և պատշաճ կերպով կտեղեկացնենք»։

Ճշտող հարցին, թե արդյոք օրակարգը կապված է TRIPP-ի հետ, նա հավելել է, որ արդեն ամեն ինչ ասել է։ Միրզոյանը վստահեցրել է, որ որևէ գաղտնիք չկա. «Ճիշտ ժամանակին և պատշաճ կերպով կտեղեկացնենք»,- կրկնել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին կժամանի Հայաստան։ Նախատեսվում է Միրզոյանի և Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ Նախատեսվում է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

Այնուհետև նախարար Միրզոյանը մամուլի ասուլիս կանցկացնի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *