Մարկո Ռուբիոյի այցի մասին – Հրապարակ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում չի մանրամասնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցի օրակարգը։ Նա նշել է, որ այցի մասին պաշտոնական հայտարարությունները կհնչեն Ռուբիոյի ժամանումից հետո՝ ընդգծելով, որ դեռևս նախապես որևէ տեղեկատվություն չի հրապարակվում։

Լրագրողների հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարի այցը կարող է դիտարկվել որպես աջակցություն իշխանություններին առաջիկա ընտրական գործընթացներում, Միրզոյանը պատասխանել է հեգնական տոնով՝ ասելով, թե նման մտահոգություններ ունենալու կարիք չկա և մաղթել է «անվախ օր»։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այցի շրջանակում նախատեսված է նրա հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ կամ առանձին հայտարարություններով մամուլի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *