«Հորմուզի նեղուցի կառավարման հարցը կորոշեն տարածաշրջանի երկրները»․ Բաղայի

«Հորմուզի նեղուցի կառավարման հարցը կորոշեն տարածաշրջանի երկրները»․ Բաղայի

ԱՄՆ-ն և Իրանը Հորմուզի նեղուցի կառավարման հետ կապված հարցերը չեն ներառել փոխըմբռնման հուշագրի նախագծում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, այս համաձայնագրում մանրամասների քննարկում չկա, և նեղուցի կառավարման հարցը վերաբերում է ափամերձ պետություններին։ Մենք նաև կապի մեջ ենք բազմաթիվ այլ երկրների հետ՝ ապահովելու այնպիսի մեխանիզմի ստեղծումը, որը կերաշխավորի նավագնացության անվտանգությունն ու պաշտպանությունը Հորմուզի նեղուցում, ինչպես նաև լավագույնս կպաշտպանի համաշխարհային հանրության շահերն ու օգուտները»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի վերջին տարբերակները նախատեսում են Հորմուզի նեղուցի աստիճանական բացում և իրանական նավահանգիստների շրջափակման վերացում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *