Ռուսաստանը շարունակում է երկխոսություն վարել Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք զարգացման ռուսական վեկտորի և Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացների կողմնակիցն են։
«Իհարկե, մենք շարունակում ենք մեր հայ ընկերների հետ երկխոսությունը և դա կանենք նաև ապագայում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։