ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ռոբերտ Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը (վիդեո)

Բարձրագույն դատական խորհուրդն իր այսօրվա՝ մայիսի 25–ի նիստում մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջորդուությունը։  Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ԲԴԽ-ից։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հրապարակել է ԲԴԽ որոշումը՝ նշելով. «ԲԴԽ–ն քննելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, որոշեց մերժել։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Տեղեկացվում է նաև, որ ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցը, Մերի Համբարձումյանը, Կարեն Թումանյանն ու Աշոտ Հայրապետյանը դեմ են որոշմանև և ունեն հատուկ կարծիք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *