Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ը. երթևեկությունը տևական ժամանակ դադարեցվել էր

Մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Սարի թաղից դեպի Սարալանջ տանող ճանապարհին բախվել են «Lixiang», «Honda» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *