«Gyumri Art Week»-ն առանձին տաղավարով մասնակցել է «Tbilisi Art Fair»-ին


Մշակույթ


Մայիսի 21-24-ը Թբիլիսիում կայացած «Tbilisi Art Fair» արդի արվեստի ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել են «Gyumri Art Week» ժամանակակից արվեստի ամենամյա փառատոնը ներկայացնող արվեստագետներ՝ ի դեմս Կամո Նիգարյանի, Վազգեն Փահլավունի Թադևոսյանի, Սամվել Սաղաթելյանի, Հայդուկ Սմբատյանի, Նարեկ Հայրապետյանի, Լիզա Օլշանսկայայի, Վահագն Ղուկասյանի, Գուրգեն Գինոսյանի և Սարգիս Հովհաննիսյանի (ղեկավար):Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։

Միջոցառման շրջանակում հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռքբերվել, համաձայն որի ընթացիկ տարվա օգոստոսին, Գյումրիում կայանալիք «Gyumri Art Week»֊ը կհյուրընկալի վրացի արվեստագետների և ստեղծագործողների։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *