
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքական հետապնդումներ իրականացնող պետության դեմքը այսպիսին է։
Քննչական կոմիտեի հանցագործությունների մասին վերջին 10 հայտարարություններից 9-ը քաղաքական գործ է, 1-ը՝ մանկապղծության դեպքով անգործությունն արդարացնելու նպատակով մեկ այլ մանկապղծության մասին հաղորդում։
Տպավորություն է, թե մեր երկրում չկան սպանություններ, բռնարարքներ, գողություններ, խարդախություններ. կան միայն ընտրակաշառատուներ, ընտրահայհոյողներ, ընտրազրպարտողներ և ընտրադավաճաններ…»։