Անդրանիկ Թեւանյանն ԱԱԾ մեկուսարանում է

Մայիսի 23-ին «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց:

Հիշեցնենք, որ նրան մեղադրում են լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով: Խոսքն այն մասին է, որ նրան մեղադրում են 2024 թվականին խորհրդարանում կայացած փակ նիստի մասին ինչ որ տեղեկություններ ռուսական հատոիկ ծառայությունների ներկայացուցչին տրամադրելու համար, որի դիմաց ոչ ավել ոչ պակաս` 622 հազար դոլար փող է ստացել: Թեւանյանը մեղքը չի ընդունում, հետապնդումը համարում է քաղաքական` ԲՀԿ-ի քարոզարշավը խոչընդոտելու եւ ընտրապայքարից Գագիկ Ծառուկյանին դուրս մղելու համար:

Մենք տեղեկացանք, որ Անդրանիկ Թեւանյանին տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» Քրեակատարողական հիմնարկ, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ` «կագեբեի պադվալ»:

Նրա պաշտպան Արամ Օրբելյանը մեր հարցին, թե ԱԱԾ-ին կից մեկուսարան տեղափոխելը մեղադրանքի բնույթո՞վ է պայմանավորված, ասաց՝ չի հետաքրքրվել, հարցին, թե մենախցո՞ւմ է Թեւանյանը, ըստ էության, չպատասխանեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *