Հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.9%–ով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:

 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

  • առևտրի շրջանառություն՝ 1.5%,

  • արդյունաբերություն՝ 13.0%,

  • շինարարություն՝ 22.9%

  • ծառայություններ՝ 7.6%:

Արտահանումը նվազել է 3.3 տոկոսով, ներմուծումն ավելացել 2.5 տոկոսով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *