
«Ընդդիմությունը՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, չի թողնում, որ Ղարաբաղի ժողովուդը տնավորվի, որովհետև հոգեբանական տնավորումը շատ կարևոր է»,- Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Էսօրվա ՀՀ-ում լիքը մարդիկ կան, որոնց նախնիները եկել են Ղարսից, Մուշից, Վանից, բայց դա չպիտի նշանակի, որ ՀՀ-ն մեր տունը չի, այլ կանգառ ա: Մենք ոչ թե Վան վերադառնալու պրոցեսում ենք, այլ Հայաստանում տնավորվելու պրոցեսում ենք»,- շարունակեց նա: