Նիգերիայում ընտրությունների թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացրել՝ անձնագրի արտահոսքից հետո

Նիգերիայում խորհրդարանական ընտրությունների մասնակիցն իր անվան շուրջ ստեղծված աղմուկի հետևանքով ինքնաբացարկ է ներկայացրել․ հայտնում է Daily Star-ը։

Թերթի տվյալներով՝ Մահմուդ Սադիս Բուբան պնդում է, որ 30 տարեկան է, և իր մանկական տեսքը կապված է ժառանգական թզուկության հետ։ Սակայն վերջերս արտահոսած անձնագրի համաձայն՝ Բուբան կարող է 16 տարեկանից փոքր լինել։

Բուբան Նիգերիայի Ազգային ժողովում առաջադրվել էր APC կուսակցության կողմից և իր կողմնակիցներին ասել էր, որ հպարտ է իր տեսքով։

Բուբան գրառմամբ տեղեկացրել է, որ այս որոշմանը հանգել է իր ընտանիքի անդամների և կուսակիցների հետ քննարկումների արդյունքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *