2017 թվականի համեմատ Հայաստանում գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,7 անգամ․ Փաշինյան

2017 թվականի համեմատ մենք գիտության ֆինանսավորումն ավելացրել ենք 2,7 անգամ։ Այս մասին մայիսի 26-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակսության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նա հավելել է, որ իշխանությունները 100-300%-ով բարձրացրել են գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը։ Փաշինյանի խոսքով՝ դրա շնորհիվ է, որ այսօր Հայաստանում արտադրվում է գերժամանակակից սպառազինություն, որն օտարերկրյա արդիական տեխնիկայի հետ մեկտեղ կցուցադրվի մայիսի 28-ին Երևանում կայանալիք զինվորական շքերթի ժամանակ։

Փաշինյանը հայտնլ է, որ իշխանություններ կարողացել են 170 միլիարդ դրամի չափով ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորում ապահովել։ «Արդյունքում այսօր Հայաստանն ինքն է զենք արտահանում», – հավելել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև չափազանց կարևոր է համարել զենքի գնման աղբյուրների դիվերսիֆիկացումը։ «Մենք զենք ենք ձեռք բերում ոչ թե մեկ-երկու, այլ արդեն վեց-յոթ երկրից։ Կարևոր է, որ ընտրության հնարավորություն ունենանք», – ընդգծել է նա՝ հավելելով, որ Հայաստանն արդիականացրել է իր Սու-25-երը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *