
Իրանը պետք է իր ամբողջ հարստացված ուրանը փոխանցի ԱՄՆ-ին` հետագա ոչնչացման համար կամ վերացնի այն տեղում։ Այս մասին Truth Social սոցցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հարստացված ուրանը («միջուկային փոշի») կա՛մ անմիջապես կփոխանցվի ԱՄՆ-ին՝ դուրսբերման և հետագա ոչնչացման նպատակով, կա՛մ, ինչն ավելի նախընտրելի է, կոչնչացվի տեղում կամ մեկ այլ ընդունելի վայրում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ և համաձայնեցված ձևով, ընդ որում ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովը կամ դրա համարժեք կառույցը հանդես կգան որպես այդ գործընթացի և իրադարձության վկաներ»,- գրել է նա։