Հայ-ամերիկյան նախագծերը կարող են շահավետ լինել նաև տարածաշրջանի մյուս երկրների համար․ Միրզոյան

Վստահ եմ, որ մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի նախանշած գործընկերությունը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար։ Այն շահավետ կլինի ինչպես Հայաստանի ու ԱՄՆ-ի, այնպես էլ տարածաշրջանի մյուս այն երկրների համար, որոնք կառուցողականորեն և համագործակցության ոգով կներգրավվեն մեր երկկողմ ծրագրերում։ Այս մասին մայիսի 26-ին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ կիսվելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման արդյունքներով։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ նոր հանդիպումներին, համագործակցության նոր հեռանկարներին և նոր շփումներին՝ լինի դա Երևանում, Վաշինգտոնում, թե աշխարհի ցանկացած այլ անկյունում»,- նշել է Միրզոյանը։

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *