Ուրախությամբ հայտնում ենք, որ կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների վճարի թանկացման ոչ իրավաչափ լինելու փաստը այլևս վերջնական է և անբեկանելի․ հայտնել է «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Աննա Ավետիսյանը։
«Անդրանիկ Թևանյանի, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության և փաստաբան Վահե Գրիգորյանի համառ ջանքերի շնորհիվ` վճռաբեկ դատարանը մերժեց Երևանի ավագանու կառավարող ուժի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունել։
Սա նշանակում է, որ 2025 թվականին վճարած ձեր գումարները (մինչև 160.000 դրամ) կարող եք հետ պահանջել քաղաքապետարանից, քանի որ դրանք ոչ իրավաչափորեն գանձված գումարներ են»,- գրել է նա։