«Մենք որևէ գրություն չենք ստացել». ՏԿԵՆ–ը՝ Հայաստանին բնական գազի մատակարարման համաձայնագիրը չեղարկելու լուրի մասին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ռուսական կողմից որեւէ գրություն կամ նամակ չի ստացել Հայաստանին բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ։

Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՏԿԵ նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը՝ անդրադառնալով «Կոմերսանտի» նախօրեին հրապարակմանը։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակին, գրել էր, որ Ռուսաստանը հնարավոր է միակողմանի կարգով կասեցնի կամ չեղյալ հայտարարի 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված՝ Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։

ՌԴ-ն հնարավոր է կասեցնի կամ չեղյալ հայտարարի Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը. «Կոմերսանտ»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *