
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Կալուգացի լրտեսը պետք է նստի բանտում» գրառմամբ։ «Կալուգացի օլիգարխը պետք է դատվի նաև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու՝ մասնավորապես 300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Չի ստացվի այդ լրտեսական գործունեությունը՝ առավել ևս հիմա։ Կալուգացի օլիգարխը թող պատրաստվի նրան, որ դեռ տասնամյակով չի կարողանալու հեռանալ ՀՀ-ից, նա պետք է գտնվի ՔԿՀ-ում՝ որպես լրտես, հոսանքի գող և որպես փող լվացող»,- մասնավորապես ասվում է տեսանյությում։