Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է հրադադարի խախտման մեջ


Քաղաքականություն


Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է հրադադարի ռեժիմը և հարձակումներ իրականացրել Հորմուզի նեղուցի շրջանում իրանական առևտրային նավերի ու ռազմական օբյեկտների վրա։

Թեհրանը գործողությունները որակել է որպես ագրեսիա և «դավաճանություն»՝ ընդգծելով, որ անպատասխան չի թողնի դրանք։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը, իր հերթին, հայտնել է, որ իրականացրել է «ինքնապաշտպանական հարվածներ»՝ ամերիկյան ուժերին պաշտպանելու նպատակով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *