
Հայաստանի համար գազի մատակարարումների արտոնությունը իրականացվում է Ռուսաստանի հաշվին, դա Ռուսաստանի օգնությունն է եղբայրական երկրին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Արտոնությունը Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դա, իսկապես, մեր ներդրումն է Հայաստանի զարգացման մեջ՝ հաշվի առնելով, որ այնտեղ հայ ժողովուրդն է, մեր եղբայրական ժողովուրդը։ Հայաստանը եղբայրական երկիր է, եղել է և կմնա եղբայրական»,- ասել է նա։ «Եկեք իրերը կոչենք իրենց անունով՝ դա մեր օգնությունն է Հայաստանին»,- հավելել է Պեսկովը։