
Չի կարելի ասել, որ գագաթնաժողովը կորոշի Հայաստանի ճակատագիրը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ Հայաստանի ճակատագիրը կորոշվի առաջիկա գագաթնաժողովում: «Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, Հայաստանը կմասնակցի աշխատանքային մակարդակով, բայց, այնուամենայնիվ, կմասնակցի։ Երկրի ողջ բարձրագույն ղեկավարությունը զբաղված է ընտրարշավով, դա հասկանալի է»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։