Գառան խաշլամա են զխկտվում ու քեֆ անում, որպեսզի մարդկանց ուղեղից հանեն, որ Իշխանասարի գլխին թուրք է նստած․ Գեղամ Մանուկյան

Հայաստանում կա 2 քաղաք, 2 ճանապարհ, ուր յուրաքանչյուր հայրենասեր մարդ հանգիստ չի կարողանում գնալ՝ մեկը Վարդենիսն է, մյուսը՝ Գորիսը, որովհետև ամեն մեկը հասնելով Գորիս ու Վարդենիս՝ այն սրտի ցավը, որ ունի կորսված իր Արցախ հայրենիքի հետ կապված, չի կարող հանգիստ ապրել․ Սյունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։

«Ձեր ընտրությունը լինելու է հայի և ոչ հայի տեսակի միջև, այս առումով մեր երկրի համար վճռական ընտրություն է սպասվում՝ Հայաստանը կվերադարձվի՞ հայ տեսակի իշխանության, թե՞ Հայաստանը թողնում ենք թշնամու ձեռքը մնա։ Այլ ընտրություն չկա»,-ասաց նա՝ օրինակ բերելով Սև լճի հետ կապված դեպքը․ «Ոնց որ Սև լճի մոտ ծածկադմփոց արեցին, թե ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է, ոնց առավոտվանից քեֆ-ուրախություն, համերգ, ուտել, ուտել, զխկտվել, զխկտվել, գառան խաշլամա, գառան խաշլամա, որպեսզի մարդկանց ուղեղից հանեն, որ Իշխանասարի գլխին թուրք է նստած, մեկ դիրքից մյուսը 30 մետր է, Տեղ գյուղի դիրք գնում ես, լացդ գալիս է՝ քարը խփում ես, հասնում է թուրքի։ Դեռ այդ քարը խփելու համար էլ զինվոր են պատժում»։

Նրա խոսքով՝ միասին մենք կարող ենք փոխել մեր երկրի ապագան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *