Լուկա Մոդրիչը մոտ է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուն


Սպորտ


​«Միլանի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուն: Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան, լեգենդար ֆուտբոլիստը հնարավոր է խաղակոշիկները մեխից կախի 2026 թվականի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո։

​Ավելի վաղ իտալական հեղինակավոր Tuttosport պարբերականը տեղեկություն էր տարածել, որ 40-ամյա խորվաթն այլևս չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագիրը «Միլանի» հետ, որի ժամկետն սպառվում է այս տարվա հունիսի վերջին։

​Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականն ԱԱ-2026-ի խմբային փուլում ընդգրկված է L խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Անգլիայի, Գանայի և Պանամայի ընտրանիները։

​Լուկա Մոդրիչն իր ֆուտբոլային ճանապարհին հասել է բացառիկ բարձունքների։ 2018 թվականին նա արժանացել է «Ոսկե գնդակին» և դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Իսկ Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած փառահեղ տարիներին նա 6 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 4 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ տիրացել Իսպանիայի գավաթին և 5-ական անգամ հաղթել Իսպանիայի ու ՈւԵՖԱ-ի սուպերգավաթներում, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *