
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Չամլըջա մզկիթում մասնակցել է Քուրբան Բայրամին (Զոհաբերության տոն) նվիրված նամազին։ Դրանից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուին ու Գազայում տիրող իրավիճակին։
Նա նշել է, որ Գազայում տեղի ունեցածը Թուրքիայի համար դարձել է կանգ առնելու, խորհելու ու դիրքորոշում ձևավորելու պահ։
«Աստված տա, այդ բռնակալ Նեթանյահուն շուտով աշխարհի մուսուլմաններից ստանա իրեն հասանելիք դասը ու մենք բոլորս շատ շուտով միասին ականատես լինենք դրան։ Սպասում ենք, որ դա տեղի ունենա»,- նշել է նա։
Նրա խոսքերը մեջբերում է Ermenihaber-ը։