«Եթե դրամն ու ՀՆԱ-ն էական անկում ապրեցին, մեր կառուցած «ֆինանսատնտեսական բուրգը» ճզմելու է մեզ»․ Կարեն Ադոնց

«Եթե դրամն ու ՀՆԱ-ն էական անկում ապրեցին, մեր կառուցած «ֆինանսատնտեսական բուրգը» ճզմելու է մեզ»․ Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԿՐԱԿԻ ՀԵՏ ՉԵՆՔ ԽԱՂՈՒՄ, ՄԵՆՔ ՄՏՆՈՒՄ ԵՆՔ ԿՐԱԿԻ ՄԵՋ
     Մեր տնտեսությունն ունի կուտակած մոտ 50 մլրդ դոլարին համարժեք համախառն պարտք` (պետական` 15 մլրդ$, վարկեր` 20 մլրդ$, փոխադարձ ներքին ու արտաքին բիզնես պարտավորություններ` մոտ 15 մլրդ$։
     Տնտեսության մեջ կա` մոտ 20 մլրդ$-ին համարժեք դրամ (խնայողություններ, շրջանառվող)։
     Եթե հիմնական ռուսական շուկայի հետ կապը էապես խզվեց, սրելով սպասումներն ու մտահոգությունները, 20 մլրդ$-ին համարժեք դրամը սկսելու է հոսել արտարժույթի շուկա` արժեզրկելով դրամը։ Մենք այդ կրակը հանգցնելու բավարար միջոցներ չունենք։
     Եթե դրամն ու ՀՆԱ-ն էական անկում ապրեցին, մեր կառուցած «ֆինանսատնտեսական բուրգը» չի փլվելու, նա իր համախառն պարտքի, մոտ 50 մլրդ դոլարին համարժեք ծանրությամբ` ճզմելու է մեզ։
     Սա 10 երկրաշարժից առավել ծանր հետևանքներ է ունենալու։
     Չէի ուզենա խաթարել ընթացիկ քաղաքական անցուդարձը, բայց բոլոր կարմիր գծերն արդեն անցնում ենք։
     Եթե սա տեղի ունեցավ` վերականգնվել հնարավոր չի լինելու։ Մենք քայլում ենք անդունդի եզրով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *