Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել


Տեսանյութեր


Մայիսի 27-ին՝ ժամը 10:15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարակից տարածքը ամբողջությամբ ողողվել է ջրով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն կարողանում շենքից դուրս գալ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Նշված վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։
  
Քաղաքացիները փրկարարների օգնությամբ շենքից դուրս են բերվել։ Փրկարարները ջրահեռացման աշխատանքների ընթացքում աջակցել են նաև ՏԻՄ աշխատակիցներին։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *