Կսահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27–ի նիստում ընդունել է որոշում, որի արդյունքում լիարժեք կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, իսկ դրանցում չներառված, սակայն մի կողմում՝ աջ կամ ձախ, միայն «0»-ներ համադրող, իսկ մյուս հատվածում մի քանի արաբական թվեր և կրկնվող կամ տարբերվող լատինական տառեր պարունակող համարանիշների համադրությունները ինքնաբերաբար կհամարվեն ցանկալի համարանիշներ։

Ըստ հիմնավորման՝ միջոցները կարող են օգտագործվել, մասնավորապես, ՀՀ ներքին գործերի նախարարությանը վերաբերելի ռազմավարական փաստաթղթերից ածանցվող գործողությունների պատշաճ իրացմանը, այդ թվում՝ նախարարության կարողությունների զարգացմանը, տեխնիկական վերազինմանը, թվայնացման գործընթացների խթանմանը, ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ հանրային անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *