Հակառուսական սանկցիաները երկարաձգել են – Հրապարակ

Եվրամիությունը եւս մեկ տարով՝ մինչեւ 27 թվականի մայիսի 28-ը, երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ Խորհրդի տարածած հայտարարությունից։ Սանկցիաները սահմանվել էին 24 թվականի մայիսի 27-ին։ Հաղորդման համաձայն, ներկայումս այդ սանկցիաները տարածվով են 72 անձի եւ 1 կազմակերպության վրա։

Սանկցիոն ցանկում ընդգրկված ֆիզիկական անձինք չեն կարող մուտք գործել ԵՄ տարածք, արգելափակված է սանկցիոն ցանկում ներառված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ակտիվները, որոնք գտնվում են ԵՄ տարածքում, ինչպես նաեւ՝ արգելված է սանկցիոն ցանկում ընդգրկվածներին տրամադրել տնտեսական ռեսուրսներ եւ միջոցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *