Մեծ Բրիտանիային և նրա դաշնակիցներին «գնալով ավելի քիչ ժամանակ է» մնում Չինաստանից, Ռուսաստանից և այլ հակառակորդներից եկող անվտանգության ռիսկերից առաջ անցնելու համար։ Նման նախազգուշացմամբ հանդես կգա բրիտանական արտաքին հետախուզության ղեկավարը, հայտնում է CNBC-ն։
Իր հազվադեպ հրապարակային ելույթում Էնն Քիսթ-Բաթլերը՝ GCHQ-ի (Կառավարական կապի կենտրոն՝ Մեծ Բրիտանիայի հետախուզության, կիբեռանվտանգության և տեղեկատվության պաշտպանության գործակալության) տնօրենը, կհայտարարի, որ թագավորությունը գտնվում է «բեկումնային կետում»՝ դեմ առ դեմ կանգնելով թշնամական պետությունների լկտի և ագրեսիվ վարքագծին։
«Չինաստանն այսօր դարձել է գիտատեխնոլոգիական գերտերություն՝ առաջադեմ հնարավորություններով իր հետախուզական, կիբեռնետիկական և ռազմական գերատեսչություններում»,- կընդգծի Քիսթ-Բաթլերը՝ ըստ նրա գրասենյակի տարածած ելույթի թեզերի։
Նա կնշի, որ արհեստական բանականության սրընթաց զարգացման ֆոնին «հողը փախչում է ոտքերի տակից», իսկ նոր տեխնոլոգիաները թողնում են «հնարավորությունների ավելի ու ավելի նեղ պատուհան, որպեսզի Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները կարողանան պահպանել առաջատար դիրքերը»։