«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան

«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական, թե՛ շահարկումից և, թե ՛հաշվարկից։
     Քանի դեռ ձեր քվեն հանրության համար բաց հարց է, իսկ հավատացեք, որ բաց է մնալու քանի էս մակարադակի վրա է , ապա Փաշինյանը կարող է հենց այդ անորոշությունն օգտագործել և մեծ հաշվով դա է անում: Բավական է ակնարկել, թե ընդդիմությունից ինչ-որ մեկը կարող է կողմ քվեարկել, և արդեն բոլորը քննարկում են՝ ո՞վ, քանի՞ հոգի, ի՞նչ պայմանով։ Ներսում սկսվում են կասկածները, դրսում՝ ենթադրությունները, իսկ ՔՊ-ն շահում է ժամանակ և խուսափում իր օրակարգի մասին հարցից։
     Բաց քաղաքականություն արեք հենց անմիջականորեն ձեր ընտրողների հետ ոչ միայն ֆրակցիոն ղեկավարության հայտարարությունների միջոցով: Հենց այստեղ է ժամանակակից քաղաքական վարքի և ուղիղ հաղորդակցության ուժը։ Երբ յուրաքանչյուրդ ձեր անունից հրապարակավ ասում եք՝ ինչպես եք քվեարկելու, «ընդդիմությունից ձայներ կլինեն» ակնարկն արդեն կարելի է ստուգել։ Փաշինյանն այդ դեպքում ստիպված է կա՛մ անուն տալ և առերեսվել այդ պատգամավորի հրապարակային խոսքին, կա՛մ ընդունել, որ անհրաժեշտ ձայները չունի և անցնի առաջ: Դա նաև շատ կօգնի ձեր ֆրակցիաների ղեկավարությանը:
     Ինչպիսին էլ լինեն ձեր խմբակցության ներսում տրամադրություններն ու միմյանց տված հավաստիացումները, դուք հանրային քաղաքական գործիչներ եք։ Ձեր ընտրողի հետ պետք է խոսեք ավելի հաճախ ու ավելի ուղիղ, քան իրար հետ։ Երբ ձեր դիրքորոշումը բոլորը լսում են հենց ձեզնից, ներթիմային կասկածներն էլ կորցնում են իրենց հիմքը։
     Վերցրե՛ք հեռախոսը, մտե՛ք ուղիղ եթեր և յուրաքանչյուրդ ձեր անունից ասե՛ք մեկ նախադասություն, ինչը կփակի ողջ մեդիադաշտը:
     «Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ստանձնելով ինձ և իմ խմբակցությանը վստահված ձայների համար քաղաքական պատասխանատվությունը, հրապարակավ հայտարարում եմ, որ որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն»։
     Այսքանը: Կապ չունի՝ քանի անգամ են ձեր փոխարեն ասել դա։ Դո՛ւք ասեք։ Կրկին ասեք: Մանդատը ձերն է, և ձեր քվեի համար ընտրողին դուք եք պատասխան տալու։
     Փակե՛ք ձեր քվեի հարցը և գնդակը թողե՛ք ՔՊ-ի դաշտում։ Թող Փաշինյանը պատասխանի, թե ինչո՛ւ է Հայաստանի Սահմանադրության հարցը կապում Բաքվի առաջադրած պայմանի հետ, ոչ թե առաջանցիկ հավաստիացումներ տա հանրությանը, որ իր օրակարգը լուծելի է ձեր հաշվին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *