Իշխանության գլխին չպետք է լինի չտես անձնավորություն. Սամվել Կարապետյան

Իշխանության գլխին ոչ մի անգամ չպետք է լինի չտես անձնավորություն, որովհետև չտես մարդը միշտ ագահ է լինում, չար է լինում, նենգ է լինում:

Այս մասին շիրակցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:

Նա նշել է, որ ուժեղ մարդը, տեսած մարդը միշտ բարի ու կամեցող է լինում, դա մարդու էություն է:

Սամվել Կարապետյանը շեշտել է, որ մարդը պետք է արժանապատիվ աշխատանք ունենա, ապա վստահեցրել՝ Հայաստանում աղքատ մարդ չպետք է լինի, հացի խնդիր ունեցող մարդ չի լինելու Հայաստանում, սոված երեխա չի քնելու Հայաստանում, քանի որ դա իր պատվի հարցն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *