Հայաստանից ծիրանի ներմուծման դադարեցման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՍԱՏՄ


Բիզնես


Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է հայկական որոշ կայքերի կողմից տարածվող տեղեկությունները, համաձայն որոնց՝ Ռուսաստանը որոշում է կայացրել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։

«Նման որոշումները կայացվում են միայն երկրների լիազոր մարմինների կողմից և անմիջապես պաշտոնապես տեղեկացվում մյուս երկրի համապատասխան կառույցին:
Տվյալ դեպքում ՌԴ լիազոր մարմնից՝ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»), ՀՀ լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել»,- ասված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից խնդրում են չտարածել ապատեղեկատվություն՝ վստահեցնելով, որ տեսչական մարմինն աշխատում է թափանցիկ, վարում է բանակցություններ, ցանկացած պաշտոնական տեղեկատվություն հրապարակվելու է:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *