Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ընտրական մրցաշարը


Սպորտ


Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ընտրական մրցաշարը։

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով:

Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը իրավունք կստանա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցներով մասնակցելու Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությանը, որը կանցկացվի օգոստոսի 5-ից 16-ը Մոնտենեգրոյում:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *