Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ընտրական մրցաշարը։
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով:
Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը իրավունք կստանա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցներով մասնակցելու Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությանը, որը կանցկացվի օգոստոսի 5-ից 16-ը Մոնտենեգրոյում: