ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը կայացնում է հայ ժողովուրդը և Երևանը․ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը կայացնում է հայ ժողովուրդը և Երևանը․ այս մասին, ինչպես գրում է lenta.ru-ն, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Գիտեք, սա միայն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության ղեկավարության որոշումն է։ Հայաստանն այժմ ներկա է և մասնակցում է ՀԱՊԿ աշխատանքներին որպես լիիրավ անդամ։ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են մեր կազմակերպության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների շաբաթական հանդիպումներին», – հայտարարել է Մասադիկովը։

Նա հավելել է, որ այս պահին կազմակերպությունը որևէ պաշտոնական ընթացակարգ կամ գրավոր ծանուցում չի ստացել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մտադրության վերաբերյալ։ Հետևաբար, Երևանը մնում է լիիրավ անդամ։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *