«Մայիսի 28-ի իրական խորհուրդն ատողն օրն օգտագործեց իր հայակործան նախընտրական քարոզչության համար»․ Էդգար Էլբակյան

«Մայիսի 28-ի իրական խորհուրդն ատողն օրն օգտագործեց իր հայակործան նախընտրական քարոզչության համար»․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վիրուսը սնվում է օրգանիզմի կենսական էներգիայով՝ աստիճանաբար սպանելով թե՛ օրգանիզմը, թե՛ ինքն իրեն (եթե իմունիտետ չկա)։
     Մայիսի 28-ը Սասունից մինչև Արցախ համայն հայության ջանքերով և Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավարությամբ ստեղծված առաջին հանրապետության տոնն է, որը մեկ տարի անց ընդունեց Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի մասին ակտ։
     Այս ամենը ծաղրող և հետևողականորեն վերացնող ներկայիս ռեժիմը, ատելով մայիսի 28-ի իրական խորհուրդը, այսօր վիրուսի պես օգտագործեց մայիսի 28-ն իր հայակործան նախընտրական քարոզչության համար։
     Էական բառն այստեղ «իմունիտետն» է. կդիմակայե՞նք, թե՞…»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *