Կմիանան «ֆրանսիական միջուկային ամպհովանուն» – Հրապարակ

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեն հայտարարել է, որ Նորվեգիան պաշտոնապես միանում է միջուկային զսպման ֆրանսիական «ամպհովանուն»։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նորվեգիայի վարչապետն ասել է, որ Օսլոն նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով Եվրոպային անվտանգային ոլորտում առկա լարվածությունը եւ Ռուսաստանի մասսայական վերազինումը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան 25 թվականի մարտին էր հայտարարել, որ պատրաստ է Փարիզի «միջուկային ամպհովանին» այլ դաշնակիցների վրա տարածելու համար սկսել համապատասխան քննարկումներ։ 26-ի մայիսին Լեհաստանը միացավ այդ «ամպհովանուն, Լիտվան հայտարարեց, որ հետաքրքրված է դրանով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *