Իրանի դեմ նոր սանկցիաներ են սահմանվել

Միացյալ Նահանգները սանկցիաներ է սահմանել Իրանական այն պետական կառույցի նկատմամբ, որն իրականացնում է Հորմուզի նեղուցով նավագնացության կառավարումը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։ Համաձայն ամերիկյան վարչակազմի, իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը այդ վարչական մարմինն օգտագործում է Հորմուզի նեղուցով նավագնացության համար գումարներ շորթելու համար։

ԱՄՆ Ֆիննախը նաեւ սպառնացել է սանկցիաներ կիրառել նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, լինեն դրանք իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք նպաստում են այդ մարմինների աշխատանքին, համագործակցում են դրանց հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *