Իրանի զինված ուժերը մարտական պատրաստվածության գագաթնակետին են. գեներալ Հասանզադե

Իրանի զինված ուժերը մարտական պատրաստվածության գագաթնակետին են և ընդունակ են ամենակարճ ժամկետում պատասխանել հակառակորդի ցանկացած գործողության, գեներալ-մայոր Մոհամմադ Պակպուրի հիշատակի արարողության ժամանակ հայտարարել է Իրանի ԻՀՊԿ «Մոհամմադ Ռասուլ Ալլահ» կորպուսի հրամանատար, բրիգադի գեներալ Հասան Հասանզադեն, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Հասանզադեն հայտնել է, որ ռազմածովային ուժերը, օդատիեզերական ստորաբաժանումները և Իրանի զինված ուժերի բոլոր կառույցները վերջին հակամարտությունից հետո զգալիորեն ուժեղացրել են համակարգումը։

Նա նշելէ, որ հնարավոր բախմանը նախապատրաստությունը տարվել է դեռևս պատերազմից առաջ՝ հաշվի առնելով նախկին փորձը, սակայն մարտական գործողությունների ավարտից հետո Իրանն անմիջապես սկսել է նոր զորավարժություններ և պատրաստման ծրագրեր՝ հիմնված ստացված մարտական փորձի վրա։

Հասանզադեն հայտարարել է նաև, որ «Բասիջ»-ի օբյեկտների և կենտրոնների վրա հարվածները չեն հանգեցրել կառավարամետ կամավորական կազմավորումների թուլացմանը, ինչպես հաշվարկել էր հակառակորդը։ «Արդյունքը լիովին հակառակն էր. կամավորների ներկայությունը դարձել է է՛լ ավելի մասշտաբային և արդյունավետ»,- նշել է նա։

Հրամանատարը հավելել է, որ ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի պատրաստվածությունը արձագանքման, հակազդման և անվտանգության ապահովման հարցում այսօր «զգալիորեն ավելի բարձր և ուժեղ է, քան նախկինում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *