Մեր համբերությունն անսպառ չէ․ ԱՄՆ ֆինանսների նախարարը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է ստիպված լինել վերսկսել Իրանի դեմ հարվածները։

«Մեր համբերությունն անսպառ չէ․ նախագահ Թրամփը միշտ կնախընտրի խաղաղության համաձայնագիրը… բայց եթե նախագահ Թրամփը որոշի, որ չի կարող հասնել համաձայնության, ապա (Իրանին) հարվածելու տարբերակը կրկին կիրագործվի», – ասել է Բեսենթը ճեպազրույցի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ Թրամփը հստակ ներկայացրել է ամերիկյան կողմի պահանջները։

«Նախագահ Թրամփը հստակ իմաց է տվել, որ Իրանը պետք է հանձնի բարձր հարստացված ուրանը․ նրանք չեն կարող միջուկային զենք ստեղծել, և Հորմուզի նեղուցը պետք է ազատորեն հասանելի լինի։ Նա չի ընդունի վատ գործարք», – նշել է նա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *