Շնորհակալություն ռազմարդյունաբերողներին. Արշակյանը՝ այսօրվա շքերթի մասին

Երազանքից՝ իրականացում. ռազմարդյունաբերական համալիրը կայացավ մի քանի տարվա քրտնաջան աշխատանքի, անկոտրում կամքի և մտքի թռիչքի ուժի շնորհիվ։ Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ տեսանյութ հրապարակել այսօրվա շքերթից։

«Շնորհակալություն ռազմարդյունաբերողներին՝ ինժեներից մինչև ձեռնարկատեր, պետական ծառայողից մինչև կիրառող զինվորներ։

Ձեր թռիչքն անկասելի է, մեր պետության թռիչքն անկասելի է։

Շնորհավոր Հանրապետության տոնը

Փա՜ռք նահատակներին և

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *