Դատարանն ավարտել է Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդության քննությունը և հեռացել է խորհրդակցության:
Քաղաքական գործչի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողներին ասաց, որ դեռ հայտնի չէ, թե որ ժամին կհայտարարվի որոշումը, բայց դա կլինի այսօր:
Հիշեցնենք, որ դատախազը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով: