Դատարանն ավարտել է Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդության քննությունը և հեռացել է խորհրդակցության

Դատարանն ավարտել է Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդության քննությունը և հեռացել է խորհրդակցության:

Քաղաքական գործչի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողներին ասաց, որ դեռ հայտնի չէ, թե որ ժամին կհայտարարվի որոշումը, բայց դա կլինի այսօր:

Հիշեցնենք, որ դատախազը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *