ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել

ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք, այսօր Աստանայում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստը։

Գագաթնաժողովին մասնակցում են ԵԱՏՄ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետություններ՝ Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։

«Չորս առաջնորդների կողմից հայտարարություն է ընդունվել», – լրագրողներին ասել է Ուշակովը՝ չմանրամասնելով հայտարարության բովանդակությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *