Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին Սպիտակի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ երեխաները նկար են նվիրել։
Նկարը նվիրած տղան հայտնել է, որ այն նկարել է իր եղբայրը, սակայն նա հիմա դասի է։ «Ձեզ ենք նվիրում այս նկարը, որովհետև դուք վերադարձրիք Արցախը», – ասել է երեխան։
Նկարում պատկերված է Խոր Վիրապ վանքը Արարատի ֆոնին։
«Արգելված բնապատկեր է։ Բայց երեխան անչափահաս է, հուսանք՝ կանցնի», – կատակել է Քոչարյանը։